Նորություններ
ԳԱՎԱՌԻ ՏԱՐԱԾՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՍԿՍՎԵՑԻՆ ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
09.12.2014
Գավառի տարածքի դպրոցներում սկսվեցին սերժանտական դասընթացերը
ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների եւ երկրապահ կամավորականների միության փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներում ստեղծվել են ,,Պատանի երկրապահի,, ակումբներ: Նույն հուշագրի շրջանակներում յուրաքանչյուր դպրոցից չորս աշակերտներ անցնելու են սերժանտական դասընթացներ՝ հետագայում ձեռք բերած իրենց փորձն ու զինվորական գիտելիքները դասընկերներին փոխանցելու նպատակով: Գավառի համար 3 հիմնական դպրոցում անցկացվեցին ԵԿՄ ,,Պատանի երկրապահ,, ակումբի սերժանտական առաջին դասընթացները, որոնց մասնակցեցին Գավառի եւ հարակից համայնքերի հանրակրթական դպրոցների 14 տարեկան աշակերտներ: Ըստ նախատեսված ծրագիր- ժամանակացույցի՝ դեկտեմբեր ամսվա շաբաթ եւ կիրակի օրերին յուրաքանչյուր դպրոցից սերժանտական հմտություններին տիրապետելու դասընթաց են անցնելու 2 տղա եւ 2 աղջիկ: Սերժանտական դասընթացները հագեցած են լինելու ռազմահայերնասիրական թեմաներով, գործնական և տեսական պարապմունքներով, այդ թվում՝ շարային պատրաստություն, զենքի հետ ծանուցում, առաջին բուժօգնություն, ինքնաձիգի քանդում-հավաքում, ռազմական հոգեբանություն, ռազմական տեղագրություն, հրաձգություն՝ էլեկտրոնային հրաձգարանում և ֆիզպատրաստություն: Այս ամենի արդյունքում աշակերտներն ունենալու են Հայոց Բանակի և Հայ Զինվորի մասին հստակ պատկերացումներ: Սերժանտական պարապմունքներն ավարտելուց հետո աշակերտներից յուրաքանչյուրն իր ստացած զինվորական ունակություններն ու գիտելիքները փոխանցելու է դասընկերներին և հասակակիցներին: Դասընթացներին մասնակցելու են նաև Գավառի ,,Պատանի երկրապահ,, ակումբի սաները: