Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

07.12.2014

1988թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 26-րդ տարելիցի առիթով Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի և Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանի գլխավորությամբ Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի աշխատակիցները, նշված կառույցների ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, համայնքների ղեկավարներ, անհատ քաղաքացիներ: Երկրաշարժի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ մատուցվեց հոգեհանգստի կարգ: Արարողության մասնակիցները հիշատակի առիթով կատարեցին նաև մոմավառություն:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01