Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑ ,,ՀՀ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ,, ՆԱԽԱԳԻԾԸ
02.12.2014
Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության, մարզի կրթության ոլորտի, երիտարսարդության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների եւ ակտիվ երիտասարդների մասնակցությամբ քննարկվեց ,,Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի,, նախագիծը: Անդրադարձ եղավ երիտասարդության դերին, երիտասարդական հարցերի ոլորտում պետական քաղաքականության նպատակներին եւ խնդիրներին, գործողության ժամկետներին, հիմնական սկզբունքներին եւ ուղղություններին,մեր երկրում հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության խթանմանն ու երիտասարդության զբաղվածության եւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակմանը: Հանդիպման ընթացքում ընթերցվեց ,,Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի,, նախագիծը, որի շուրջ եղան առաջարկություններ: Դրանք հաշվի կառնվեն իրավասու մարմնի կողմից՝ մինչև օրենքի հաստատումը: