Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՅԳՈՒՏ, ԴՐԱԽՏԻԿ, ԴՊՐԱԲԱԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿԲԱՑՎԵՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐ

01.12.2014

Գեղարքունիքի մարզի Այգուտ, Դրախտիկ, Դպրաբակ համայնքների դպրոցների հիմքի վրա ,,Սեյվ դը չիլդրեն ,,միջազգային կազմակերպության ,,Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության եւ կրթության,, ծրագրով կբացվեն նախակրթարաններ: Այս մասին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ հայտնեց կազմակերպության ծրագրերի իրականացման գծով ղեկավար Իռեն Սարգսյանը: Վերջինիս խոսքով ծրագիրն իրականացվելու է Գեղարքունիքի մարզի ամենակարիքավոր համայնքներում եւ ընդգրկելու է երկու ծրագրային ուղղություն`,, Վաղ մանկության զարգացում,, եւ ,,Դպրոցական առողջություն եւ սնունդ,,: Այգուտ, Դրախտիկ, Դպրաբակ համայնքների յուրաքանչյուր դպրոցում կվերանորոգվի մեկ դասասենյակ, որը կգործի նախադպրոցական կրթության կազմակերպման համար եւ կծառայի որպես ,,Ծնողական ռեսուրս կենտրոն,,: Յուրաքանչյուր դասասենյակին կտրամադրվի կահույք եւ համապատասխան գրենական պիտույք: Նշված դպրոցներում կվերանորոգվեն նաև սանհանգույցները, մշտական ջուր ապահովելու նպատակով կտեղադրվեն ջրի կաթսաներ: Ըստ իրականացվող ծրագրի` դասընթացներ կկազմակերպվեն նաեւ ծնողների հետ: Քննարկվեց նաև Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքների հետ համագործակցության հուշագրեր կնքելու խնդիրը: Ողջունելով նախաձեռնությունը, մարզպետի տեղակալը նշեց, որ մարզպետարանը պատրաստակամ է ծրագրի իրականացման ընթացքում աջակցել ցանկացած խնդրում: Հավելենք նաև, որ նախորդ տարի ,,Սեյվ դը չիլդրեն ,,միջազգային կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն եւ Վարդենիկ համայնքների դպրոցներում ևս հիմնեց նախակրթարաններ, վերապատրաստվեցին ուսուցիչներ, վերանորոգվեցին դպրոցների սանհանգույցները, իսկ այս տարի ըստ ծրագրի ղեկավարի նախատեսվում է վերանորոգել ու համապատասխան մարզագույքով վերազինել նույն համայնքների դպրոցների մարզադահլիճները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 17:22:26