Նորություններ
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ
01.12.2014

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 26-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Գեղարքունիքի մարզի քաղաքային համայնքներում անցկացնում է հանդիպումներ, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների և բարձր ու միջին մասնագիտական հմտություններ ունեցող աշխատակիցների համար ներկայացվում են դասախոսություններ `,, Սեյսմոպաշտպանության վարքականոնների ուսուցում,, թեմայի շրջանակներում: Հերթական հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 1-ին, Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի ու նրա ենթակայությամբ գործող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները: Հանդիպումը վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: ,,Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը երկրաշարժից առաջ,երկրաշարժից հետո և երկրաշարժի ընթացքում,, թեմայի շուրջ դասախոսությամբ հանդես եկավ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Սերոբ Դարբինյանը: Վերջինս խոսեց նաև սեյսմոպաշտպանության վարքականոնների ուսուցման և տարհանման ուղղությամբ 2014թվականին մարզի որոշ դպրոցներում մանկավարժների և դպրոցականների շրջանում անցկացրած դասընթացների մասին: Կենտրոնի մեթոդական բաժնի վարիչ Աիդա Կարապետյանը պարզաբանումներ ներկայացրեց սեյսմիկ ռիսկի վերաբերյալ և թվարկեց այդ ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքները: Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ վտանգի գնահատման համալիր կենտրոնի սեյսմոլոգիայի բաժնի վարիչ Արա Ղևոնյանը անդրադարձավ սեյսմիկ մոնիտորինգի անցկացման, ընթացիկ սեյսմիկ ռիսկի և սեյսմիկ վտանգի գնահատման թեմաներին: Իր ամփոփիչ խոսքում մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը կարևորեց նման դասխոսությունների անհրաժեշտությունը, նշելով, որ այդ գիտելիքները նպաստում են որպեսզի բնակիչն արտակարգ իրավիճակներում լինի ավելի պատրաստված ու պաշտպանված: