Նորություններ
,,ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ,,ՓԲԸ 4-ՐԴ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
27.11.2014

Նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզում բացվեց ,,Հայբիզնեսբանկ,, ՓԲԸ 4-րդ տարածքային մասնաճյուղը, այս անգամ` Մարտունի քաղաքում: Այն կրելու է ,,Ալաշկերտ,, անունը: Բանկի տարածքային մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցեցին ,,Հայբիզնեսբանկ,, ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Կառույցն օրհնվեց Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովվի ձեռամբ: Հաճախորդների տարբեր խմբերի սպասարկման համար մասնաճյուղում ստեղծված են բարձրակարգ և ապահով բոլոր պայմանները: ,, Մարտունու տարածքում բնակչության խտությունը բավականին բարձր է, և բանկն իր գործուներությամբ կփորձի աջակցել հաճախորդին տարբեր նախաձեռնությունների իրականացման հարցում,,- նշեց ,,Հայբիզնեսբանկ,, ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանը: Ողջունելով նորաբաց կառույցի գործունեությունը` մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ տարածքում գործող գրեթե բոլոր խոշոր բանկային կառույցների մասնաճյուղերի միջև մրցակցային դաշտ է ստեղծվում, ուստի պետք է սպասարկումը կազմակերպել այնպես, որպեսզի այդ դաշտի արդյունքում առաջին հերթին շահի բնակիչը: Ըստ աշխատակարգի` բանկի կողմից հաճախորդին կմատուցվի մատչելի վարկատեսակներ, բարձր եկամտաբերությամբ ժամկետային ավանդներ, միջազգային արագ դրամական փոխանցումների ճկուն համակարգեր, կցուցաբերվի նաև անհատական ծառայություներ տարբեր ֆինանսական մոտեցումներում :