Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ

18.11.2014

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի` Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկեց Սևան քաղաքից: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի սպորտի որոլտի պատասխանատուներ: Լինելով Սևանի` Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում, Սևանի բազմաֆունկցիոնալ մարզահրապարակում, բռնցքամարտի, ըմբշամարտի եւ կարատեի սրահներում, նախարարը ծանոթացավ շենքային պայմաններին, առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին: Այցի մասնակիցները քննարկեցին մարզական կյանքն ակտիվացնելու վերաբերյալ հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Սևան քաղաքում գործող մարզական սրահներին և մարզահրապարակին տրամադրել համապատասխան գույք: Սպորտի նախարարը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում տեղի են ունենալու հանդիպումներ Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն ջրային մարզաձևերի զարգացմանը միտված հարցեր, ինչը շահավետ քայլ կլինի Սևան քաղաքում գործող, հանրապետական ենթակայության, ջրային մարզաձևերի զարգացման դպրոցի համար: Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանն իրեն ուղեկցող պաշտոնական անձանց հետ եղավ Վարդենիս, Մարտունի եւ Գավառ քաղաքների մարզադպրոցներում եւ ,,Սեւան կամավոր մարզական ընկերության,, Լիճքի մասնաճյուղում, հանդիպեց մարզադպրոցների տնօրենների եւ մարզիչների հետ, ծանոթացավ մարզադպրոցների եւ մարզամշակութային տների շենքային ու գույքային պայմաններին, առկա հիմնախնդիրներին եւ ձեռքբերումներին: Այցի ընդհանուր արդյունքներն ամփոփվեցին Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցեցին սպորտի ոլորտի պատասխանատուները, մարզադպրոցների տնօրենները եւ մարզիչները: Նախարար Գաբրիել Ղազարյանը շեշտեց, որ բազմաթիվ հիմնախնդիրների մեջ նախարարությունն առաջնահերթ կարող է լուծում տալ երկուսին` մարզադպրոցները համապատասխան մարզագույքով համալրելուն եւ մարզիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը: Մնացած խնդիրները կարող են լուծվել քայլ առ քայլ` նախարարություն-մարզպետարան-համայնքներ համագործակցության արդյունքում: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը հույս հայտնեց, որ համագործակցված աշխատանքից Գեղարքունիքի մարզական աշխարհը շատ բանով կարող է շահել` բազմապատկելով մինչ այժմ եղած մարզական հաջողությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-07 13:42:13