Նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ,,ԵՐԳԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Է,, ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԳԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
14.11.2014

Գեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացվեց ,,Երգը բարեկամության կամուրջ է,, խորագիրը կրող ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի մարզային փուլը: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիք մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչությունից, այս տարվա հոկտեմբեր ամսին ռուսական մշակույթի օրեր հայտարարվեցին մարզի բոլոր դպրոցներում, որի շրջանակներում անցկացվեցին գրական-երաժշտական ցերեկույթներ, պատրաստվեցին պատի թերթեր ու վահանակներ: Անցկացվեց նաեւ շարադրությունների մրցույթ, որն ունցավ հինգ հաղթող: Մարզային փուլի լսումներն անցկացվեցին Լիճքի միջնակարգ, Սեւանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցներում, իսկ հիմնական միջոցառումն անցկացվեց Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում: ժյուրիի կազմում ընդգրկվել էին նաեւ համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, ,,Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն,,-ի նախագահ Վլադիմիր Աղայանը, ,,Ռուսաստանի հայերի միության,, ավագ ռեֆերենտ Ջուլիետա Հովումյանը եվ ,,Համաշխարհային հայկական կոնգրես,,-ի քարտուղար Անահիտ Մանթաշյանը: Մրցումներն անցկացվեցին ,,Ռուսական ժողովրդական երգ,, , ,, Ռուսական հայրենասիրական երգ,, ,, Ռուսական ռոմանս,, ,,Ռուսական էստրադային եւ մանկական երգ,, եւ ,,Հայկական երգ ռուսերեն լեզվով,, ժանրերում, որին մասնակցեցին 30 աշակերտ: Ժյուրիի մարզային հանձնաժողովը որպես լավագույնի ընտրեց հինգ մասնակցի, իսկ մայրաքաղաքից ժամանած ժյուրիի անդամները մրցույթից դուրս ընտրեցին եւս երկու հաղթողի: Փառատոնի մարզային փուլի հաղթողներն են` Սեւանի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտուհի Մերի Եղիազարյանը, Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտ Լեւոն Պողոսյանը, նույն դպրոցից` Սոֆիա Մադաթյանը եւ Թամար Թովմասյանը, Գավառի թիվ 1 հիմնական դպրոցից` Սաթենիկ Սահակյանը, Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցից` Աննա Արեւշատյանը եւ Սեւանի ավագ դպրոցից` Տիգրան Զաքարյանը: Հաղթողները կմասնակցեն Երեւանում նոյեմբերի 20-21-ին անցկացվող փառատոնի հանրապետական փուլին: