Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

06.11.2014

Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում նոյեմբերի 6-ին անցկացվեց Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը: Մինչ նիստի մեկնարկը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի առաջարկով մարզխորհրդի անդամները և նիստին հրավիրված անձինք մեկ րոպե լռությամբ հարգեցին ականավոր պետական ու հասարակական գործիչ, Գեղարքունիքի մարզի առաջին մարզպետ Վլադիմիր Մովսիսյանի հիշատակը: Գեղարքունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգում առկա խնդիրների վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Իվան Ասատրյանը: Նա կարևորեց մարզում մոտ ժամանակներս ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման դերը, արտակարգ իրավիճակներում բոլոր շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների տեղեկատվական շուրջօրյա ապահովման բնագավառում: Այնուհետև խոսվեց մարզի գյուղատնտեսության ոլորտում 2014թվականին կատարված աշխատանքների մասին, ըստ որի մարզում այս տարի արտադրվել է 143 հազար 800 տոննա հացահատիկ: Նախորդ տարվա համեմատ այս տարի մարզում ավել է արտադրվել մոտ 25 հազար տոննա կարտոֆիլ: Արդյունքները գոհացուցիչ են նաեւ անասնակերի կուտակման, անասնամթերքների արտադրության եւ իրացման ոլորտներում, նշեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը: Անդրադառնալով մարզի գյուղատնտեսական ոլորտում արձանագրված ձեռքբերումներին՝ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը նախարարության անունից շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզի ղեկավարությանը և համայնքների ղեկավարներին՝ համագործակցված աշխատանքի համար և վստահեցրեց, որ կառավարությունը եկող տնտեսական տարում ևս կշարունակի աջակցության ծրագրերը՝ բնակչությանը տրամադրելով սուբսիդավորված դիզվառելիք, պարարտանյութ, ցածր տոկոսադրույքներով վարկեր, կօժանդակի գյուղտեխնիկայի թարմացման եւ ամենատարբեր այլ խնդիրներում: Խոսելով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ–տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը նշեց, որ 2014թ նոյեմբերի 1-ի դրությամբ եկամուտների պլանային 966 857,1 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 862 008,8 հազար դրամ, կամ հավաքագրման տեսակարար կշիռը կազմում է 89,2 տոկոս: Ցուցանիշը մարզի համայնքների կտրվածքով կարելի է համարել անբավարար, քանի որ ավել հավաքագրումը արդյունք է 25 համայնքների պատասխանատու աշխատանքի, հավելեց վարչության պետը: 2014-15 ուսումնական տարում մարզի դպրոցական տարիքի երեխաների հաշվառման և ուսումնական հաստատություններ նրանց ընդգրկման աշխատանքների կազմակերպման գործընթացին անդրադարձավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը,նշելով, որ համայնքներում աշխատանքները պետք է կազմակերպել այնպես, որպեսզի տարեվերջին ներկայացվող տվյալները էականորեն չտարբերվեն սեպտեմբեր ամսին ներկայացված փաստացի ցանցային ցուցանիշից: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը խոսեց գյուղատնտեսության բնագավառում 2014թվականին գրանցված հաջողությունների մասին, նշելով, որ վերջին 20 տարիների ընթացքում Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսությունը նման բարձր ցուցանիշներ չէր արձանագրել: Մարզի ղեկավարը անդրադարձավ կառավարության կողմից գյուղացիական տնտեսություններին ցուցաբերած աջակցության մասին, խորհուրդ տալով համայնքներում ընդլայնել հողագործությունն ու անասնապահությունը, ինչն առաջիկա 10 տարիներին գյուղական բնակչության համար կլինի ամենաեկամտաբեր զբաղմունքը, հավելեց նա: Ռաֆիկ Գրիգորյանը համայնքների ղեկավարներին առաջարկեց սեղմ ժամկետում հավաքագրել սեփական եկամուտները` բյուջեների կատարողականը հասցնելով 100 տոկոսի:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10