Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՍՄՈՒՆՔԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 8-ՐԴ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

31.10.2014

Հոկտեմբերի 31-ին Մարտունի քաղաքի Մնաց Մելիք-Շահումյանի անվան N1 հիմնական դպրոցում անցկացվեց հայ մեծանուն բանաստեղծներ Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի հոբելյաններին նվիրված ասմունքի հանրապետական 8-րդ մանկապատանեկան մրցույթ փառատոնի մարզային փուլը: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո: Փառատոնի մարզային փուլին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի 125 հանրակրթական դպրոցներից փառատոնի տարածքային փուլի 1500 մասնակիցներից հաղթող ճանաչված 40 տարբեր տարիքի դպրոցականներ: Ժյուրիի կազմում ընդգրկված էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, գրականագետ , Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի առաջատար դերասան Գարիկ Չեպչյանը, Երևանի Ե. Չարենցի անվան N67 հիմնական դպրոցի փոխտնօրեն, վաստակավոր մանկավարժ Ադելաիդա Ղազարյանը և ասմունքի փառատոնի ծրագրի հեղինակ և ժյուրիի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը: Մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ողջունելով հյուրերին և փառատոնի մասնակիցներին, նշեց, որ նման միջոցառումները նպաստում են դպրոցականների մոտ գեղարվեստական խոսքի զարգացմանը և հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունների ճանաչմանը: Ամփոփելով փառատոնի արդյունքները` ժյուրին 11-14 տարիքային խմբում հաղթող ճանաչեց Կարմիրգյուղի N1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մարիամ Ումրշատյանին: 2-րդ տեղը զբաղեցրեց Մարտունի քաղաքի N2 հիմնական դպրոցի աշակերտուհի Օվսաննա Պողոսյանը, 3-րդ տեղը` Վահանի միջնակարգ դպրոցի աշակերտ Խաչատուր Բալյանը: 15-17 տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրեց Սևան քաղաքի N6 միջնակարգ դպրոցի աշակերտ Անդրանիկ Աբրահամյանը, 2-րդ տեղը` Գավառ քաղաքի N7 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Շողեր Գալստյանը և 3-րդ տեղը` Ներքին Գետաշենի N1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիլի Սուքիասյանը: Ժյուրիի կողմից լրացուցիչ կարգով որպես լավագույն կրտսեր մասնակից ընտրվեց Մարտունու N1 հիմնական դպրոցի աշակերտուհի Աննա Ավետիսյանը: Հայ մեծանուն բանաստեղծներ Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի հոբելյաններին նվիրված ասմունքի հանրապետական 8-րդ մանկապատանեկան մրցույթ փառատոնի հանրապետական փուլը և գալա համերգը տեղի կունենա դեկտեմբեր ամսին մայրաքաղաք Երևանում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01