Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՉԻՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

27.10.2014


Գեղարքունիքի մարզի ՀՀԿ կանանց խորհրդի անդամները` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ    Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ հոկտեմբերի 24-ին Սևան քաղաքում հանդիպում ունեցան Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը ղեկավարում էր Համաչինական Ժողովի անդամ, Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ եւ քարտուղարության անդամ Յուի Խունցյուն: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորեց տարբեր ոլորտներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների խորացումը: Մասնավորապես հասարակական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը կնպաստեն Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցության ամրապնդմանն ու երկու ժողովուրդների միջեւ շփումների ակտիվացմանը: Պատվիրակության անդամները զրույցի և տեսանյութի միջոցով ծանոթացան ՀՀԿ Գեղարքունիքի մարզի կանանց խորհրդի գործունեության մանրամասներին: Համաչինական Պատվիրակության ղեկավար Յուի Խունցյուն ներկայացրեց իրենց առաքելությունը, խնդիրներն ու առաջնահերթությունները, համագործակցության հնարավորություններն ու իրականացվող ծրագրերը: Կողմերը կարեւորեցին երկու երկրների կին խորհրդարանականների ակտիվ շփումները, փոխայցելությունները, ինչն իր հերթին ազդակ կհանդիսանա երկկողմ կապերի առավել սերտացմանը եւ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն կընձեռի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01