Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՄԱՎԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ << ԲԵՐՔԻ ՏՈՆ >> ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

23.10.2014

Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի Աշոտ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցում անկացվեց <<Բերքի տոն>> միջոցառումը, որը նվիրված էր աշանանը եւ բերքահավաքի ածխատանքներին: Դպրոցի բոլոր դասարանները ներկայացել էին Գեղամավանում աճող մրգերի ու բանջարեղենների բոլոր տեսակների եւ ազգային խոհանոցի ցուցադրությամբ: Հնչեց Տեր Նշան քահանա Սարգսյանի օրհնանքի խոսքը: Այնուհետեւ օրվա խորհուրդը իրենց խոսքերով մեկնեցին դպրոցի տնօրեն Շամամ Գրիգորյանը եւ գյուղապետ Մնացական Վարդանյանը: Մանկավարժներն ու աշակերտները հյուրերին դիմավորեցին աղ ու հացով: Ընտրված ժյուրին շրջեց սեղանից սեղան, գնահատեց աշխատանքները եւ յուրաքանչյուր սեղանի արժանացրեց նախապես սահմանված անվանակարգերի: Իսկ գլխավոր ՙՈսկե աշուն՚ մրցանակը շնորհվեց նախակրթարանի փոքրիկներին: Տոնական միջոցառումը շարունակվեց մինչեւ ուշ երեկո՝ ուղեկցվելով երգ ու պարով, բազմաբովանդակ խաղերով , ուրախության ու հիացմունքի բազմաթիվ պահեր պարգեւելով ներկաներին: Միջոցառումը ավարտվեց տոնական շքեղ հրավառությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01