Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ 2-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
22.10.2014

ՀՀ դպրոցականների շրջանում <<Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի գավաթի>> խաղարկության մրցումները անցկացվում են 2000-2001 թթ. ուսումնական տարվանից:
Առաջին անգամ, 2000-2001թթ.ուստարվա մրցումներում, ԱԺ գավաթը նվաճել է Գեղարքունիքի մարզը, իսկ հաջորդ տարիներին մարզի հավաքական թիմը գրավել է տարբեր մրցանակային տեղեր. եղել են նաև անհաջողություններ: Վերջին երեք տարիների վիճակագրությունն այսպիսին է` 2011-2012թթ. ուստարի` 4-րդ տեղ, 2012-2013թթ.ուստարի` 3-րդ տեղ, 2013-2014թթ. ուստարի` 2-րդ տեղ:
2013-2014 թթ ուստարվա <<Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի գավաթի>> խաղարկության եզրափակիչ փուլի մրցումները տեղի ունեցավ 2014 թվականի հոկտեմբերի 17-18-ը՝ Երևան քաղաքում, որին մասնակցեն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 4-րդ, 5-րդ և 6–րդ դասարանների մարզային փուլում հաղթած դպրոցականները: Մրցումներն անցկացվեցին վեց մարզաձևերից՝ հեռացատկ, թենիսի գնգակի նետում, ձգումներ, վազք 60մետր, վազք 500մետր և փոխանցումավազք:
Մարզի հավաքական թիմում ընդգրկված էին մարզային փուլում հաղթած Մարտունու N1 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի թիմը / մարզիչ` Հակոբ Ջիվանյան/, ԳավառիN5 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի թիմը / մարզիչ` Սամվել Աթոյան/ և Գավառի N2 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի թիմը /մարզիչ` Ստյոպա Սարգսյան/: Մարտունու N1 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի թիմը ներկայացնում էին Հովիկ Հակոբյանը, Արայիկ Թաթոյանը, Անի Սահակյանը և Իրինա Ավետիսյանը: ԳավառիN5 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի թիում հանդես եկան Հասմիկ Կարապետյանը, Անահիտ Ավետիսյանը, Մուշեղ Խաչատրյանը և Վոլոդյա Օհանյանը: Գավառի N2 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի թիմի կազմը հետևյալն էր` Արուսյակ Մկրտչյան, Լիաննա Հայրապետյան, Արման Աղոյան և Աշոտ Մկրտչյան:
ՀՀ Գեղարքունիքի մարզի թիմը երկօրյա համառ պայքարից հետո գրավեց 2-րդ պատվավոր տեղը` արժանանալով ՀՀ կրթության և գիտության նախարարության գավաթին. թիմին հանձնվեց նաև հուշանվերներ: Մարտունու N1 հիմնական դպրոցի թիմը 4-րդ դասարանցիների մրցույթում գրավեց 2-րդ տեղը, իսկ ԳավառիN5 հիմնական դպրոցի թիմը 5-րդ դասարանցիների մրցույթում` երրորդ տեղը: