Նորություններ
ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԿԱՐՈ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, ՄԱՔԵՆԻՍՈՒՄ` ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ԴԴՄԱՇԵՆՈՒՄ` ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
21.10.2014

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, Դդմաշեն եւ Մաքենիս գյուղերում հոկտեմբերի 19-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ թիվ 23 եւ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, նախնական տվյալներով Ներքին Գետաշենում գյուղապետի պաշտոնում վերընտրվել է Կարո Գեւորգյանը, Դդմաշենում` Ավետիս Ավետիսյանը եւ Մաքենիսում` Հարություն Մանուկյանը:ՀՀԿ անդամ Կարո Գեւորգյանը վերընտրվել է 1996 ձայնով` իր մրցակից, անկուսակցական Սպարտակ Գորանցյանին գերազանցելով 1353 ձայնով: ՀՀԿ անդամ Ավետիս Ավետիսյանը վերընտրվել է 922 ձայնով` իր մրցակից, անկուսակցական Բորիս Հակոբյանին գերազանցելով 853 ձայնով: ԲՀԿ անդամ Հարություն Մանուկյանը մրցակից չի ունեցել` վերընտրվելով 154 կողմ եւ 8 դեմ ձայներով: