Նորություններ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
03.10.2014

Հարգելի մանակավարժներ
Դուք մտքի բանակի այն նվիրյալ զինվորներն եք, ովքեր կրում ու մատաղ սերնդի հոգիներում սերմանում են հայոց բազմադարյան դպրությունն ու գիտությունը, ազգային ու համամարդկային մտքի նվաճումները, կրթում ու դաստիարակում Հայաստանի Հանրապետության այսօրվա ու վաղվա կիրթ, զարգացած ու հայրենասեր քաղաքացուն:
Ուսուցչի օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մանկավարժների տոնը, մաղթում խաղաղ երկինք, առողջություն, երջանկություն ու հաջողություններ անձնական կյանքում, անսպառ եռանդ ու նվիրում` միշտ պատասխանատու եւ պատվաբեր աշխատանքում:
Լավագույն ցանկություններով` Գեղարքունիքի մարզպետ
Ռաֆիկ Գրիգորյան