Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՀՐԱԶԴԱՆ ՀԷԿ-Ի ՋՐԱՆՑՔԸ ԳԵՂԱՄԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

30.09.2014

Մոտ մեկ ամիս է, ինչ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղով անցնող ՙՀրազդան՚ ՀԷԿ-ի դերիվացիոն ջրանցքում: Ինչպես տեղեկացրեց շինարական աշխատանքների պատվիրատու ՙՄիջազգային էներգետիկ՚ կորպորացիայի գլխավոր ինժեներ Հովհաննես Սարգսյանը, այս տարվա ընթացքում նախատեսված է հիմնանորոգել ջրանցքի 1116 գծամետր երկարության հատվածը Գեղամավան գյուղի տարածքում: ՙՄիջազգային էներգետիկ՚ կորպորացիան հիմնանորոգման աշխատանքների վրա ներդրել է 660 միլիոն դրամ: Հիմնանորոգման աշխատանքներրն իրկանացնում են ՙԱրփա-Սեւան՚ ԲԲԸ շինարարները: Երկաթբետոնով են պատվում ջրանցքի հատակը եւ պատնեշներն ամբողջությամբ: Աշխատանքների մեկնարկից մինչ օրս` անցած 26 օրերի ընթացքում արդեն հիմնանորոգվել է 330 գծամետր երկարություն, որի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 5 հազար քառակուսի մետր: Կառույցում այժմ աշխատում են մոտ 90 բանվոր, 12 միավոր տեխնիկա:Հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա հոկտեմբերի վերջերին:Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում անվտանգության միջոցառումներ են իրականացվելու ջրանցքի ափապաշտպան գոտիներում: Կառուցվելու է հետիոտնային երկու կամուրջ, որոնցով ապահովվելու է մարդկանց եւ անասունների տեղաշարժը դեպի գյուղի հյուսիսային հատվածում գտնվող հողամասեր, եւ երկաթյա ցանկապատ է տեղադրվելու ջրանցքի երկու կողմերի պատնեշների եզրերում` հետագա ջրահեղձումները բացառելու նպատակով: Ջրանցքում անվտանգության գոտու կառուցման նպատակով շինհրապարակ այցելեցին եւ խնդիրը տեղում քննարկեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ ՙՄիջազգային էներգետիկ՚ կորպորացիայի տնօրեն Արսեն Գրիգորյանը: ՙՋրանցքի հիմնանորոգումը եւ անվտանգության գոտու կառուցումը Գեղամավանի համար ունեն անգնահատելի նշանակություն: Նախ, շահագործումից ի վեր, ավելի քան վեց տասնամյակ, ՙՀրազդան՚ ՀԷԿ-ի ջրանցքը կապիտալ նորոգման չէր ենթարկվել, եւ երկրորդ` այդ տեւական տարիների ընթացքում անվտանգության գոտու բացակայության պատճառով մի քանի տասնյակ մարդիկ ու ընտանի կենդանիներ են ջրահեղձ եղել: Վերջին ողբերգությունը կատարվեց այս տարի, երբ ջրահեղձ եղավ դպրոցահասակ, տան մինուճար մի տղա: Հուսանք, որ նման դժբախտություններն այլեւս մեզ կշրջանցեն՚,- մեզ հետ զրույցում նշեց Գեղամավանի գյուղապետ Մնացական Վարդանյանը: Ջրանցքի երկու կողմերում տեղադրվող երկաթյա ցանկապատի երկարությունը կազմելու է 1200 մետր` յուրաքանչյուր ափում 600 մետր: Գեղամավանով հոսող ջրանցքի ափերի մնացած հատվածները վերջին տարիների ընթացքում ցանկապատվել են ՙՎիվաՍել ՄՏՍ՚ ընկերության միջոցներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04