Նորություններ
ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ 18 ԹԱՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՑԱՆՑ
18.09.2014

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում տեղական բյուջեից հատկացված 41 միլոն դրամի հաշվին 18 թաղամասերում կառուցվել է գիշերային լուսավորվածության ցանց: Ինչպես տեղեկացրեց Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը, շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսի վերջերից եւ ավարտվել սեպտեմբերի 15-ին: Կառուցվել է 13 կիլոմետր երկարության լուսավորվածության ցանց, ուր տեղադրվել են 400 սյուներ եւ նույնքան էլ լուսատուներ: Հոկտեմբերի ընթացքում նախատեսվում է եւս 4 թաղամասերում կառուցել 7 կիլոմետր երկարության լուսավորվածության ցանց, որ համար տեղական բյուջեից ներդրվելու է մոտ 7 միլիոն դրամ: Այս թաղամասերը լուսավորվածություն չեն ունեցել նույնիսկ Խորհրդային ժամանակներում: