Նորություններ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԳԱՎԱՌԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՒԹ ԹԻՄԵՐ
18.09.2014

Սեպտեմբերի 12-ին անցկացվեց Գավառի տարածաշրջանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների միջեւ սպորտլանդիա, որին մասնակցեցին Գավառ, Նորատուսուս, Գանձակ եւ Սարուխան համայնքների ութ մանկապարտեզներ: Մասնակից թիմերի կազմում ընդգրկված էին հինգ տղա, հինգ աղջիկ, մեկ մանկավարժ եւ մեկ ծնող: Սպորտլանդիայի մասնակցներն իրենց ուժերը փորձեցին հինգ վարժություններից: Սպորտլանդիայի տարածքային փոլը կազմակերպվել էր ՙԳեղարեգ ԿՄ՚ եւ ՙՆախաձեռնությունների եւ գործողությունների դաշտավայր՚ ՀԿ-ների նախաձեռնությամբ, ՙՎորլդ Վիժն- Հայաստան՚ Գավառ ՏԶԾ-ի աջակցությամբ: Սպորտլանդիան իրականացվեց ՙԵս ուզում եմ առողջ ապրել՚ առողջապահական ծրագրի շրջանակներում: Բոլոր թիմերը պարգեւատրվեցին նվերներով, պատվոգրերով, իսկ առաջին, երկրորդ եւ երերորդ տեղեր զբաղեցրած թիմերը` համապատասխան դիպլոմներով եւ գավաթներով: Սպորտլանդիայում առաջին տեղը գրավեց Սարուխանի թիվ 1, երկրորդ տեղը` Գավառի թիվ 7, իսկ երերոդ տեղը` Նորատուսի մանկապարտեզը: