Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՑԱՆԸ
11.09.2014

Գեղարքունիքի մարզում ընթանում է աշնանացանը
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հացի բերքահավաքի աշխատանքների ավարտից հետո համատարած բնույթ է սկսել կրել աշնանացան ցորենի ցանքը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի հավաստամբ` սեպտեմբերի 11-ի դրությամբ մարզի տնտեսություններում արդեն կատարվել է ավելի քան 5 հազար հեկտար աշնանացան ցորենի ցանք:ՙԿառավարությունն այսօր տնտեսություններին աջակցում է սուբսիդավորված դիզվառելիքով, բարձրորակ սերմացուներով եւ պարարտանյութերով, այնպես որ երկրագործների համար ամենակարեւոր խնդիրները լուծված են: Եթե թույլ տան եղանակային անհրաժեշտ պայմանները, մարզում աշնանացան ցորենի ցանքերը կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը` 21 հազար հեկտարը՚,-նշեց վարչության պետը: