Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՍՏԱՑՎԵԼ Է 20 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱՅՈՎ ԱՎԵԼ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՀԱՄԱԽՌՆ ԲԵՐՔ
11.09.2014

Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ավարտվել է հացահատիկի բերքահավաքը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ` հացահատիկի բերքն ամբողջությամբ հավաքվել է 44 հազար 102 հեկտար ցանքատարածքից` 33 ցենտներ միջին բերքատվությամբ: Հավաքվել է մոտ 145 հազար տոննա հացահատիկի համախառն բերք, որը մոտ 20 հազար տոննայով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ստացված արդյունքից մոտ 74 հազար տոննան կազմում է ցորենի , մնացած 71 հազար տոննան` գարու եւ այլ հացաբույսերի բերքը: Ցորենի եւ գարու որոշակի քանակություն տեղում վաճառվել է մթերողներին, իսկ մնացած մասը պահեստավորվել է` հետագայում ավելի բարձր կամ շահավետ գներով վաճառելու համար: