Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

07.08.2014

Օգոստոսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անցկացրեց խորհրդակցություն` մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների տնօրենների և այդ գործակալություններին կից սոցիալական աջակցության խորհրդի նախագահների մասնակցությամբ: Սոցիալական աջակցության խորհրդի նախագահները հանդես եկան 2014թվականին խորհուրդների կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ: Ըստ ներկայացված տվյալների, հաշվետու ժամանակահատվածում փաստագրման նպատակով մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ են դիմել 15 881 ընտանիք, որոնցից, հանձնաժողովների կողմից  համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց հետո, 11 467-ը ընդգրկվել են ընտանեկան նպաստի համակարգում: Իսկ տարածքների աջակցության խորհուրդների կողմից կատարված ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում` 1376 ընտանիք ընդգրկվել է պետության կողմից տրամադրվող հրատապ օգնություն ստացողների ցանկում: Ռաֆիկ Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ կան շատ դիմումատուներ, որոնց սոցիալական տվյալները բավարարում են համակարգում ընդգրկվելու համար, սակայն դուրս են մնում պետական աջակցություն ստանալուց: Դրա համար հարկավոր է լինել առավել ուշադիր և ցուցաբերել բարձր պատասխանատվություն, որպեսզի նրանց փոխարեն համակարգում չընդգրկվեն սոցիալապես ապահով անձինք: Հաշվետվությունները տեղեկատվական առումով առավել համակարգված և ընդգրկուն ներկայացնելու նպատակով Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց այսուհետ առաջնորդվել մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից մշակված չափորոշիչների պահանջներին համապատասխան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06