Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

05.08.2014


Օգոստոսի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հանրապետությունում 2014թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Նիստին ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի եւ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, Արդյունաբերության վիճակագրության բաժնի վարիչ Աշոտ Անանյանը, Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներ, Ազգային վիճակագրական ծառայության, համայնքների, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներ: Անդրանիկ Հակոբյանն իր խոսքում կարևորեց գյուղատնտեսական համատարած հաշվառման գործընթացը, արժեւորեց վիճակագրական ծառայության, Գեղարքունիքի մարզի համայնքների համագործակցությունը եւ նշեց, որ մարզպետարանը կաջակցի գործընթացի իրականացմանը: Օրակարգում առկա երեք կարեւոր խնդիրներին անդրադարաձավ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Բանախոսը մանրամասնելով գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակներն ու կարեւորությունը` նշեց, որ այս հաշվառումը վիճակագրական գործառույթ է, որի նպատակը տվյալների հավաքագրումն է` տվյալ գյուղատնտեսության ներուժի վերաբերյալ: Օրակարգի երկրորդ մասով ներկայացվեց հաշվառման աշխատանքների նախապատրաստման ու անցկացման ընթացքը: Անդրադարձ կատարվեց նաեւ գործընթացի իրականացման մեթոդներին: Երրորդ հարցը վերաբերում էր մարզային հանձնաժողովի եւ համայնքների կողմից ցուցաբերվող օժանդակությանը: Ստեփան Մնացականյանը նշեց, որ ՀՀ-ում վարձելու են 4235 հաշվարար, որից 539-ը ներկայացնելու է Գեղարքունիքի մարզը: Նիստի վերջում հնչեցված բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42