Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՎԱՐՏՎԵՑ ,,ՍԵՎԱՆԱ ԼԻՃ-2014,, ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

05.08.2014


Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային 16–րդ կարգի մրցշարը:  Օգոստոսի 4-ին կայացած վերջին տուրում Ֆեդոսեեւը հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ մյուս չորս հանդիպումներն ավարտվեցին խաղաղ արդյունքով: Հաղթողը եւ մյուս երեք մրցանակակիրները հայտնի դարձան միայն վերջին տուրի արդյունքներով: Առաջին հորիզոնականը վեց միավորով զբաղեցրեց հնդիկ գրոսմայստեր Վիդիտ Սանտոշը: Նրանից կես միավորով հետ մնացին հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը եւ ռուս գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեեւը`համապատասխանաբար կիսելով երկրորդ եւ երրորդ տեղերը: Մրցանակային չորրորդ տեղը հինգ միավորով զբաղեցրեց ՌԴ գրոսմայստեր Սանան Սյուգիրովը:Հինգերորդ, վեցերորդ եւ յոթերորդ տեղերը չորսուկեսական միավորով կիսեցին ուկրաինացի Յուրի Կուզուբովը,հայ գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը եւ Զավեն Անդրիասյանը: Չորս միավորով ութերորդ տեղը զբաղեցրեց հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, երեքուկես միավորով իններորդ հորիզոնականը` ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոն: Աղյուսակը երկու միավորով եզրափակեց հայ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Օգոստոսի 4-ի երեկոյան կայացավ մրցաշարի հանդիսավոր փակումը, որին մասնակցեցին մրցաշարի կազմակերպիչներ,ՀՀ Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, պաշտոնական այլ անձինք: ՀՀ Շախմատի ֆեդերացիայի անունից Սմբատ Լպուտյանն առաջին չորս տեղերը զբաղեցրած շախմատիստներին հանձնեց դրամական մրցանակներ, իսկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը մրցաշարի բոլոր տաս շախմատիստներին պարգեւատրեցին Գեղարքունիքի մարզպետի եւ Մարտունու քաղաքապետի պատվոգրերով,հուշամեդալներով եւ նվերներով: ՙԻնչպես նախորդ տարիներին, այս տարի էլ համարում եմ, որ այս մրցաշարում գլխավոր հաղթողը եղավ բարեկամությունը՚,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մրցաշարի գլխավոր մրցավարի հայտարարությամբ`այս մրցաշարը շախմատի համաշխարհային օլիմպիադայից առաջ հանդիսանում էր աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարը, որի ընթացքին հետեւում էին աշխարհի բոլոր շախմատային երկրները:ՙԱյս տարի Սեւանա լիճ-2014՚ մրցաշարի կարգը թեեւ անփոփոխ մնաց, բայց նախորդ տարիների համեմատ արդեն ուներ մասնակիցների ավելի բարձր վարկանիշ, եւ ես հույս ունեմ, որ տարեցտարի Մարտունիում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի կարգն ավելի կբարձրանա՚,-հույս հայտնեց Արմեն Նիկողոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04