Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.08.2014

Օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցեցին մարզի բոլոր առողջապահական հիմնարկների տնօրենները և հաշվապահները: Հանդիպման նպատակն էր հրավիրվածներին իրազեկել առողջապահության նախարարի` պետության կողմից երաշխավորված անվճար արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող աշխատողների աշխատանքի վարձատրության մասին հրամանին: Անդրադարձ կատարվեց հրամանից բխող չափորոշիչներին: Մարզպետի տեղակալը հանձնարարեց բուժհիմնարկների տնօրեններին և հաշվապահներին ապահովել ,,Նվազագույն աշխատավարձի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն հրամանի պահանջները, առաջնորդվելով հրամանից բխող չափորոշիչներով, որոնք տարածվում են 2014թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Այս ուղղությամբ բուժհիմնարկներում արդյունավետ և անթերի հաշվարկներ կատարելու համար աջակցություն կցուցաբերի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչությունը, նշեց Անդրանիկ Հակոբյանը, հույս հայտնելով, որ համագործակցության ճանապարհով սեղմ ժամկետում կկատարվեն հաշվարկներ և ժամանակին կվճարվի բուժաշխատողների աշխատավարձը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36