Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ-2014,, ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ ՈՒՆԵՑԱՎ ԱՌԱՆՁԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

01.08.2014

ՀՀ նախագահի ամենամյա մրցանակի համար անցկացվող <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցումներում թեև Գեղարքունիքի մարզը ցույց է տվել վեցերորդ արդյունքը, սակայն, առանձին մարզաձեւերում ունեցել է առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի մրցանակներ: Այսպես, 3-րդ տարիքային խմբում առաջին մրցանակին արժանացել է Կարմիրգյուղի բնակիչ Արմեն Ամիրյանի ընտանիքը: Բասկետբոլի գնդակի նետում եւ 30մ. փոխանցումավազք օղակներով մարզաձեւերում երկրորդ եւ երրորդ կարգի մրցանակների է արժանացել 1-ին տարիքային խումբը ներկայացնող Գավառի քաղաքի բնակիչ Արման Գասպարյանի ընտանիքը: Նույն տարիքային խմբում ընդգրված Ծովազարդ համայնքի բնակիչ Արիստակես Նաջարյանի ընտանիքը պարանի ձգում մարզաձեւում երրորդ կարգի մրցանակ է նվաճել: 3-րդ տարքային խմբում 80մ  փոխանցումավազք մարզաձեւից երկրորդ տեղը գրավել է Գավառ քաղաքի բնակիչ Արմեն Մկրտչյանի ընտանիքը: 4-րդ տարիքային խմբում երրորդ կարգի մրցանակներ են ստացել Գավառ քաղաքի բնակիչ Կարո Սիրունյանի ընտանիքը` բասկետբոլի գնդակի նետում մարզաձեւից եւ Սարուխանի բնակիչ Գնել Թորոյանի ընտանիքը` հրաձգություն վարժությունից:
Մրցույթի եզրափակիչ փուլին այս տարի առաջին անգամ մասնակցել են նաեւ հաշմանդամություն ունեցող 16 ընտանիքներ , որից վարդենիսցի Շիրակ Ղասաբյանի ընտանիքը, նվաճել է 6-րդ կարգի մրցանակ:
Մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին եւ հաղթողների պարգեւատրման արարողությանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ՙԼավագույն մարզական ընտանիք-2014՚ մրցույթի հաղթողներին, առավելագույն միավորներ հավաքած ընտանիքներին շնորհավորել, վկայագրեր, դրամական պարգեւներ, հուշանվերներ և գավաթներ է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59