Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,ՍԵՎԱՆԱ ԼԻՃ-2014,, ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ԱՄԵՆՕՐՅԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

31.07.2014

Մարտունի քաղաքում արդեն 5-րդ օրն է, ինչ ընթանում է ,,Սևանա Լիճ -2014,, շախմատի միջազգային մրցաշարը: Այս մրցաշարին մասնակցում է 10-ը շախմատիստ, որոնցից 5-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, 2-ը՝ Ռուսաստանի դաշնությունը, 2-ը՝ Ուկրաինայի Հանրապետությունը և 1-ը՝ Հնդկաստանը: Մրցաշարի մասնակիցների համար ստեղծված են բոլոր պայմանները՝ Սևանա լճի ափին իրենց հանգիստը և ազատ ժամանակը կազմակերպելու համար: Արտերկրից ժամանած հյուրերի թվում է նաև ՌԴ –ն ներկայացնող շախմատիստ Սանան Սյուգիրովի հայրը՝ Վյաչեսլավ Սյուգիրովը, ով մշտապես հետևում է որդու խաղերին, քաջալերում նրան, և այդ ամենին զուգահեռ փորձում է ճանաչել նաև տարածաշրջանը: Շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպչական հարցերը և խաղի ընթացքում գրանցված արդյունքները գտնվում է Գեղարքունիօքի մարզպետ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի տնօրեն Ռաֆիկ Գրիգորյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Հուլիսի 30-ի հետկեսօրին կայացավ մրցաշարի 4-րդ տուրը, որի արդյունքում մրցաշարային աղյուսակը գլխավորեց ՌԴ ներկայացուցիչ Սանան Սյուգիրովը: մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանի տեղեկացմամբ , չորրորդ տուրում Սյուգիրովը հաղթել է Գաբուզյանին, Սանտոշը` Արեշչենկոյին, Կուզուբովը` Զամվել-Տեր Սահակյանին, իսկ Զավեն Անդրիասյան-Ֆեդոսեեւ եւ Հրանտ Մելքումյան-Ռոբերտ Հովհաննիսյան հանդիպումներն ավարտվել են խաղաղ ելքով:Շախմատային խաղերը կշարունակվեն մինչև օգոստոսի 4-ը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39