Նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ,,ՍԵՎԱՆԱ ԼԻՃ 2014,, ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ
27.07.2014

Հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ Մարտունի քաղաքում կանցկացնի «Սևանա Լիճ - 2014» XVI կարգի միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն միջազգային գրոսմայստերներ Հայաստանից և արտերկրից: Նրանք են Ալեքսանդր Արեշչենկոն և Յուրի Կուզուբովը (Ուկրաինա), Վլադիմիր Ֆեդոսեևը և Սանան Սյուգիրովը (Ռուսաստան), Վիդիթ Սանտոշ Գուջրաթին (Հնդկաստան), Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը (Հայաստան):
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեց Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետության շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնական այլ անձինք: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ճանաչված երգիչ երգչուհիներ, պարային խմբեր: Տեղի ունեցավ վիճականահություն, համաձայն որի հուլիսի 27-ից շախմատիստները կսկսեն խաղը: