Նորություններ
ՎԱՐԴԵՆԻՍ-ՄԱՐՏԱԿԵՐՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
23.07.2014

Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքները Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղից մինչեւ Սոթքի ոսկու կոմբինատի տարածք ձգվող 13,6 կիլոմետր հատվածում մեկնարկել են այս տարվա ապրիլի 1-ից: Ծրագիրը ֆինանսավորվում է պետական բյուջեից , իսկ աշխատանքները իրականացվում են ,,Կապավոր,, ՍՊԸ-ի կողմից: Սոթք գյուղի հատվածում կառուցվելու են 1,8 կիլոմետր երկարության երկկողմանի մայթեր, տեղադրվելու են ջարհեռացման կիսախողովակներ: Կառույցի աշխատանքներում ներգրավված են մոտ 100 աշխատողներ, 50 միավոր տեխնիկա: Ճանապարհաշինական աշխատանքների իրականացման համար ապահովված են բոլոր պայմանները: Սոթք համայնքի բնակիչները երախտապարտ են նախաձեռնության իրականացման համար, համարելով այն իրենց համայնքի զարգացման ամենակարևոր նախադրյալներից մեկը: Հուլիսի 15-ի դրությամբ կառուցվել է 2300 մետր երկարության խճային հիմք, տեղադրվել երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ՝ 10սմ հաստությամբ, իրականացվել հողային աշխատանքների մոտ 95 տոկոսը: Շինարարական աշխատանքները Շատվանի խաչմերուկից մինչեւ Սոթքի ոսկու կոմբինատի խաչմերուկ կավարտվեն այս տարվա դեկտեմբերի 20-ին: ՙԿապավոր՚ ՍՊԸ Վարդենիսի տեղամասի ճանապարհաշինարները հողային հարթեցման աշխատանքներ կիրականացնեն նաեւ Սոթքի ոսկու կոմբինատից դեպի ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածք` ութ կիլոմետր երկարությամբ, որի ասֆալտապատման աշխատանքներն ընդգրկված են ծրագրի երկրորդ փուլում, 2015 թվականին: