Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ

10.07.2014

 

 

Հայաստանի Հանրապետության մարզերում առաջիկայում Եվրամիությունը ներդնելու է տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրեր 7,5 միլիոն եվրոյի շրջանակներում, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ: Այս մասին հայտարարվեց Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպում-քննարկման ժամանակ, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների եւ մարզի համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների եւ փոքր եւ միջին ձեռնարկությունների, բանկային համակարգի, գյուղատնտեսության ոլորտի, Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի գրասենյակի,շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպում-քննարկումը վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:

Մասնակիցներին Եվրամիության կողմից ֆինասավորվող ծրագրի բովանդակությանը ծանոթացրեց ԵՄ ներկայացուցիչ, ծրագրի գլխավոր փորձագետ եւ տարածաշրջանային զարգացման խորհրդատու Ռոբերտ Գիրեիկոն: Նա նշեց, որ Հայաստանում ԵՄ կողմից ներդրվող աջակցության ծրագիրն ունի երեք բաղադրիչ` բիզնես ենթակառուցվածքների զարգացում, ոչ բիզնես ենթակառուցվածքների զարգացում, զբաղվածության եւ տնտեսական աճի զարգացում: Ծրագրերն  ամբողջությամբ իրականացվելու են  մարզերում և  հիմնականում ուղղվելու են փոքր եւ միջին ձեռներեցության եւ տուրիզմի զարգացման, ինչպես նաեւ գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունների հիմնման ոլորտներ:

ԵՄ ներկայացուցիչ, ծրագրի գլխավոր փորձագետ եւ տարածաշրջանային նախագծերի դրամաշնորհների խորհրդատու Չիլլա Կարլիկը հանդիպման մասնակիցներին ծանոթացրեց դրամաշնորհային մրցույթներին մասնակցելու կարգին, ժամկետներին եւ այլ  բաղադրիչների: Ըստ փորձագետի նախապատվությունը տրվելու է այն ծրագրին, որտեղ առավել շատ թվով աշխատատեղեր ստեղծելու հնարավորություններ եւ հեռանկարներ կդիտվեն:Ծրագիրը գործել կսկսի 2015 թվականից: Իսկ մինչ այդ դրամաշնորհային մրցույթի մասնակիցները վերապատրաստում կարող են անցնել ԵՄ աջակցության ծրագրի գրասենյակում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04