Տպել
Նորություններ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
05.07.2014

Հարգելի հայրենակիցներ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն իր գոյության 19 տարիների ընթացքում մեր նորանկախ պետությունը զերծ է պահել արտաքին ու ներքին ցնցումներից, նպաստել մեր երկրի զարգացմանն ու ամրապնդմանը, ժողովրդավարական հասարակարգի հաստատմանն ու քաղաքացիական հասարակության կայացմանը, պետական ինստիտուտների զարգացմանն ու կատարելագործմանը, մարդու իրավունքների եւ հանրային շահերի պաշտպանությանը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրվա առթիվ մաղթում եմ ձեզ տոնական բարձր տրամադրություն, խաղաղ ու բարօր ժամանակներ, անձնական ու աշխատանքային հաջողություններ:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան