Տպել
Նորություններ
ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
04.07.2014

Այսօր Գեղարքունիքի մարզային ենթակայության 117 հանրակրթական դպրոցներից 115 հիմնական և միջնակարգ դպրոցներում տեղի ունեցան 2013-14 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություններ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության տվյալներով մարզի 26 հիմնական դպրոցներից հիմնական կրթության վկայականներ ստացան ավելի քան 2400 , իսկ 89 միջնակարգ դպրոցներից միջնակարգ կրթության ատեստատ ստացան մոտ 2000 շրջանավարտներ: Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ ու հանձնարարությամբ դպրոցներում վկայականների հանձնման հանդիսավոր արարողություններին մասնակցեցին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներ: Դպրոցներում շրջայցեր կատարեցին նաև Գեղարքունիքի մարզպետը, մարզպետի տեղակալը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ովքեր շնորհավորեցին շրջանավարտներին ու բարի երթ մաղթեցին նրանց՝ իրենց հետագա ուսումնառության և կայացման ճանապարհին: