Նորություններ
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ
29.06.2014

«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հունիսի 29-ը նշվում է որպես ,,Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր»: Պատմական տեղեկություններով Ղարաբաղյան ազատամարտում ամենից շատ կորածներ գրանցվել են հունիսի 29-ին: Այդ օրվանից 76 ազատամարտիկների մասին տեղեկություն չկա: Դրանց թվում են ,,Արաբո,, ,,Արծիվ 13,, ,,Զեյթուն,, և Ղարաբաղից այլ ջոկատների ազատամարտիկներ: Ըստ վիճակագրության, Հայաստանի Հանրապետությունից անհայտ կորած են համարվում 400-ից ավելի ազատամարտիկներ, իսկ ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում կորած են համարվում 1000-ից ավելի ազատամարտիկներ: Հիշատակի օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետի 2014 թվականի հունիսի 25-ի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Սևանի, Վարդենիսի, Գավառի և Մարտունու տարածքների համայնքներից Արցախյան ազատամարտում անհայտ կորած 19 ազատամարտիկների ընտանիքներին հանձնվեցին դրամական պարգևներ: