Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՈՂՄԸ ՎՆԱՍՆԵՐ Է ՊԱՏՃԱՌԵԼ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

29.06.2014

 

Վարդենիսում ավերիչ հողմը խոշոր չափի վնասներ է պատճառել: Հունիսի 29-ի  ժամը 16:30-ի սահմաններում գրանցվել է ավերիչ ուժգնությամբ պտուտահողմ , որը խոշոր չափերի վնասներ է պատճառել քաղաքի հարավ-արևմտյան թաղամասում:
Հողմը արմատախիլ է արել մի քանի տասնյակ պտղատու և դեկորատիվ ծառեր, վթարի է ենթարկել էլեկտրամատակարարման և գազամատակարարման համակարգերը, քշել, պոկել և հեռու է շպրտել 50-ից ավել բնակելի տների կտուրները, փշրել է լուսամուների ապակիներ, մարմնական վնասվածք է պատճառել 2 երեխայի և մեկ չափահաս քաղաքացու:
ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-տեղամասի պետ Մնացական Փոստոյանի վկայությամբ՝ պտտահողմը գործել է 1.5 կիլոմետր երկարությամբ և 500 մետր լայնությամբ և եղել է այնպիսի ուժգնության, որ պոկել և 5 մետր հեռավորությամբ ավտոտնակի պատին է խփել «Կամազ» մակնիշի ավտոմեքենան: Այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզպետարանի և Վարդենիսի քաղաքապետարանի հանձնաժողովները երկու աշխատանքային խմբով այցելում են տուժած բնակարաններ և հաշվարկում  վնասների չափերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11