Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ՍԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

25.06.2014

Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Սեւանի տարածաշրջանի Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն եւ Զովաբեր համայնքներ:  Վարսերի գյուղապետարանում մարզպետը զրուցեց համայնքի բնակիչների հետ: Վարսերցիներն իրենց  գոհունակությունը հայտնեցին  Հայաստանի Հանրապետության կառավարությանը  Վարսերի մեկ կիլոմետր երկարության կենտրոնական ճանապարհի հիմնանորոգմանը համապատասխան ֆինանսկան միջոցներ հատկացնելու, ինչպես նաեւ գարնանացանի ընթացքում գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ սերմացու, պարարտանյութ եւ դիզվառելիք տրամադրելու համար:  Մարզպետը խոստացավ ընդառաջել գյուղացիների կողմից բարձրացված կենսական նշանակության խնդիրների կարգավորման հարցում   եւ  կոչ արեց նրանց` առավել ուշադրություն դարձնել գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը: Գեղամավանում  Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ այցելեց Սեւան-Հրազդան ջրանցքի այն հատված, որտեղ երկու օր առաջ ջրահեղձ էր եղել համայնքի տասնվեցամյա մի  բնակիչ: Մարզպետն առաջարկեց  խնդրի ուղղությամբ կազմակերպել հատուկ քննարկում եւ ձեռնարկել  միջոցառումներ   դժբախտ դեպքերից խուսափելու համար:   Ապա նա   այցելեց  Գեղամավանի  արարողությունների սրահ, որտեղ  խոստացավ   գազաֆիկացման եւ ջեռուցման համակարգի կառուցման  հարցում ցուցաբերել համապատասխան օժանդակություն: Ռաֆիկ Գրիգորյանը  ծանոթացավ նաև  ՙՀայաստանի սոցներդրումների հիմնադրամի՚ ֆինանսավորմամբ Գեղամավանում  կառուցված մանկապարտեզի շենքի շինարարական աշխատանքներին, որտեղ և քննարկվեցին  մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի վերանորոգման անհրաժեշտությանը վերաբերող  հարցեր:    Ծաղկունքում  մարզպետը  այցելեց գյուղի խմելու նորակառույց համակարգի օրվա կարգավորիչ ջրամբար, որտեղ կուտակվող ջուրն առայժմ  պղտորության պատճառով պիտանի չէ օգտագործման: ,, Խնդիրը կապված է մաքրման կայանի սխալœկառուցման հետ և որպեսզի համայնքի բնակիչները խմելու մաքուր ջուր ունենան,  անհրաժեշտ է  համակարգում  իրականացնել    վերանորոգման աշխատանքներ,, , գտնում է մարզի ղեկավարը:   Ծաղկունքի  բուժկետում  եւ մանկապարտեզի շենքում  համայնքի բնակիչների հետ  քննարկվեց  համայնքային   նշանակության  հարցեր:
Դդմաշենում մարզպետը  այցելեց պետական միջոցներով հիմնանորոգված մանկապարտեզի շենք: Ծանոթանալով  հիմնանորգման ավարտից հետո նկատված որոշակի շինարարական բացթողումներին` մարզպետը հրահանգեց  կարճ ժամանակի ընթացքում վերացնել թերությունները եւ  առաջիկա մեկ ամսվա ընթացքում վերաբացել մանկապարտեզը:  Համաձայն մարզպետի խոստման, այստեղ պետության կողմից միջոցներ կտրամադրվեն` արարողությունների սրահի շենքի հիմնարոգման համար: Մարզպետն այցելեց նաեւ Դդմաշենի ամբուլատորիա, զրուցեց բուժանձնակազմի հետ:
Զովաբերում Ռաֆիկ Գրիգորյանը հանդիպեց գյուղապետարանի աշխատակազմի եւ ավագանու հետ` նրանց հետ քննարկելով մի շարք կենսական նշանակության հարցեր: Զովաբերի մշակույթի տան կտուրի հիմնանորոգման համար մարզպետը խոստացավ համապատասխան օժանդակություն: Այցի ավարտին մարզի ղեկավարը եղավ Զովաբերի միջնակարգ դպրոցում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11