Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ,,ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ,, ՄՐՑՈՒՅԹ -ՍՏՈՒԳԱՏԵՍԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

23.06.2014

 

Արդեն 11 տարի է, Հայաստանի Հանրապետության  48 քաղաքային և գյուղական համայնքներում, Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում,  ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում և  նրա 7 շրջաններում անցկացվում է ՀՀ նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթ-ստուգատեսը:  Ըստ կազմակերպիչների մրցույթն իր առջև խնդիր ունի  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով ամրապնդել ընտանեկան կապերը և ընտանիքներում արմատավորել առողջ ապրելակերպի գաղափարներ:  
 Հունիսի 19-22-ը Գավառի համար 2 միջնակարգ դպրոցում   անցկացվեց  մրցույթի մարզային փուլը, որի բացման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցներին  ողջունեց և բարի երթ մաղթեց  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ  Անդրանիկ Հակոբյանը:   ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթին մասնակցում էին  Գեղարքունիքի մարզի տարածքային փուլի 4 տարիքային խմբերում 1-3-րդ տեղեր զբաղեցրած 60 ընտանիքներ՝ 180 մասնակիցներով:   Գեղարքունիքի մարզում  մրցումների  տարածքային և մարզային փուլերի աշխատանքները  համակարգում էր Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ ստեղծված կազմկոմիտեն:
   Մասնակիցները հանդես եկան  7 մարզաձևերում: Արդյունքում 2006-2008  տարիքային խմբում հաղթողներ ճանաչվեցին. Գավառից   Արման Գասպարյանի և  Վաղինակ Ղարիբյանի,  Ծովազարդից Արիստակես Նաջարյանի ընտանիքները,  2003-2005 տարիքային խմբում՝ Վարդենիսից Ալբերտ Մանուկյանի և Արտակ Խաչատրյանի, Գավառից Գարիկ Սարգսյանի ընտանիքները, 2000-2002 տարիքային խմբում՝ Գավառից  Արմեն Մկրտչյանի, Բերդկունքից Գեղամ Վարդանյանի և Կարմիրգյուղից Արմեն Ամիրյանի ընտանիքները, 1998-99 տարիքային խմբում՝ Սարուխանից  Գնել Թորոյանի, Գավառից Կարո Սիրունյանի և Հայրավանքից Հակոբ Գասպարյանի ընտանիքները:  Այս ընտանիքները  կմասնակցեն մրցույթի եզրափակիչ փուլին և որպես մարզային փուլի հաղթողներ՝   կխրախուսվեն   դրամական պարգևներով:  Այն  կանցկացվի Ծաղկաձորում՝ հուլիս ամսին: Հանրապետական փուլում հաղթող ճանաչվածները  մրցանակներ կստանան ՀՀ նախագահի կողմից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38