Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

16 ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ

23.06.2014

 

Բուժաշխատողի օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հանդիպում ունեցավ մարզի բուժհիմնարկներից ներկայացված 16 բուժաշխատողների հետ: Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը զրուցեց հրավիրվածների հետ, քննարկվեցին աշխատանքային բնույթի հարցեր, եղան ոլորտի բարելավմանը վերաբերող առաջարկություներ: Մարզպետը իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին պետությունը լուրջ ներդրումներ է կատարում առողջապահական հիմնարկների բարելավման և վերազինման ուղղությամբ: Այս պահին ընթանում է Ճամբարակի հիվանդանոցի վերանորոգման գործընթացը: Եվ  հեռու չէ այն օրը, որ մարզի  վերանորոգման կարիք ունեցող մնացած բուժհիմնարկները ևս  կհամալրեն այդ ցանկը:     Ռաֆիկ Գրիգորյանը   այնուհետև շնորհավորեց նրանց և  մարզի բոլոր մնացած բուժաշխատողներին   մասնագիտական տոնի առթիվ, կարևորելով  բուժաշխատողի դերը բնակչության առողության պահպանման գործում: Հանդիպման մասնակից բուժաշխատողները  առողջապահության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար խրախուսվեցին   Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով  և դրամական  պարգևներով: Բուժաշխատողների կարծիքով   նման ուշադրությունը ավելի պարտավորեցնող է և մեծացնում է աշխատանքի հանդեպ ունեցած պատասխանատվությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39