Տպել
Նորություններ
16 ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ
23.06.2014

Բուժաշխատողի օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հանդիպում ունեցավ մարզի բուժհիմնարկներից ներկայացված 16 բուժաշխատողների հետ: Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը զրուցեց հրավիրվածների հետ, քննարկվեցին աշխատանքային բնույթի հարցեր, եղան ոլորտի բարելավմանը վերաբերող առաջարկություներ: Մարզպետը իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին պետությունը լուրջ ներդրումներ է կատարում առողջապահական հիմնարկների բարելավման և վերազինման ուղղությամբ: Այս պահին ընթանում է Ճամբարակի հիվանդանոցի վերանորոգման գործընթացը: Եվ հեռու չէ այն օրը, որ մարզի վերանորոգման կարիք ունեցող մնացած բուժհիմնարկները ևս կհամալրեն այդ ցանկը: Ռաֆիկ Գրիգորյանը այնուհետև շնորհավորեց նրանց և մարզի բոլոր մնացած բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ, կարևորելով բուժաշխատողի դերը բնակչության առողության պահպանման գործում: Հանդիպման մասնակից բուժաշխատողները առողջապահության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար խրախուսվեցին Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով և դրամական պարգևներով: Բուժաշխատողների կարծիքով նման ուշադրությունը ավելի պարտավորեցնող է և մեծացնում է աշխատանքի հանդեպ ունեցած պատասխանատվությունը: