Տպել
Նորություններ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
20.06.2014

Հարգելի հայրենակիցներ:
Մեր երիտասարդ պետությունը անում է հնարավորը՝ իր քաղաքացիների առողջությունը պահպանելու և բուժծառայությունները հանրության բոլոր շերտերին հասանելի և մատչելի դարձնելու համար: Եվ այս ոլորտում առաջին հերթին անգնահատելի դեր ունեն բուժաշխատողները, ովքեր իրենց գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները ծառայեցնում են մեր պետության և հանրության շահերին:
Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ մարզի առողջապահական համակարգի ղեկավարներին և աշխատակիցներին, մաղթում առողջություն, անձնական երջանկություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան