Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

18.06.2014

 

 Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հունիսի 17-ին աշխատանքային այց կատարեց   Վարդենիս քաղաքում եւ Նորակերտ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ գյուղական համայնքներում: Վարդենիսի քաղաքապետարանում տարածքի համայնքների ղեկավարների մասնակցությամբ մարզպետն  անցկացրեց խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին համայնքային մի շարք խնդիրներ: Այնուհետև Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգում, որտեղ նախատեսվում է պետական բյուջեի միջոցների հաշվին առաջիկայում կատարել բարեկարգման աշխատանքներ: Մեծ Մասրիկ համայնքում մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ: Վերջիններս խնդիր դրեցին՝ գյուղտեխնիկայով համալրել նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվը, ինչը կնպաստի գյուղմեխանիզմների մատուցած  ծառայությունների գների իջեցմանը: Համայնքի բնակիչները մարզի ղեկավարից աջակցություն խնդրեցին՝ ազոտական պարարտանյութի լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու, համայնքի խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգման ուղղությամբ: Մեծ Մասրիկի մանկապարտեզում մարզի ղեկավարը ծանոթացավ տեղի պայմաններին և խոստացավ պետական բյուջեի միջոցներից   հրատապ ծրագրերի ֆինանսավորման դեպքում աշխատանքների ցանկում ներառել նաև մանկապարտեզի կիսաքանդ մասնաշենքի հիմնանորոգման գործընթացը, հաշվի առնելով այն, որ գյուղում մանկապարտեզի նոր խումբ բացելու խիստ պահանջ կա: Նույն համայնքի բուժամբուլատորիայում Ռաֆիկ Գրիգորյանը   ամբուլատորիայի տնօրենի և բուժանձնակազմի մասնակցությամբ քննարկեց    հիմնարկում առաջացած պարտքերի վերացման և աշխատավարձի բարձրացման հետ կապված խնդիրները: Նորակերտ համայնքի բնակիչներին մտահոգող հիմնական խնդիրները կապված էին համայնքում խմելու և ոռոգման ջրի մատակարարման բարելավման, գազիֆիկացման, ներհամայնքային ու միջհամայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման, համայնքում էլեկտրաէներգիայի բավարար մատակարարման հետ: Մարզպետը խոստացավ  հնարավորության սահմաններում   լուծում տալ բարձրացված խնդիրներին: Փոքր Մասրիկում մարզպետը համայնքի բնակիչների հետ քննարկեց գյուղի մանկապարտեզի վերաբացման, որոշ տնտեսությունների կողմից անշարժ գույքի գրանցման, համայնքում հողօգտագործման պահանջ ունեցող ընտանիքներին աջակցելու հետ կապված հարցեր: Ռաֆիկ Գրիգորյանն այստեղ ևս խոստացավ իր իրավասությունների շրջանակներում աջակցել   բարձրացված հիմնահարցերի լուծմանը:   
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55