Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
10.06.2014

Հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Դիմում ներկայացրած քաղաքացիները 18-ն էին: Մարզի ղեկավարը դրամական օգնություն ցուցաբերեց սոցիալական ծայրահեղ վիճակում գտնվող 7 քաղաքացու: Ընդառաջելով 4 քաղաքացու դիմում-խնդրանքը, Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց նրանց համար նախապատրաստել անհրաժեշտ փաստաթղթեր՝ պետպատվերի շրջանակներում աչքի և ոտքի վիրահատության մեկնելու համար: Աշխատանքի տեղավորման, առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, բազմազավակ ընտանիքին նախատեսված գումարի տրամադրման հետ կապված խնդրի կարգավորման և բնակարանի բարելավմանը վերաբերող 7 դիմումներ հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում, լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո: