Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՍԱՐՈՒԽԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԳՈՐԾԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

05.06.2014

 

Գեղարքունիքի մարզում շախմատի ակադեմիայի մասնաճյուղեր  են գործում  Գավառ, Մարտունի, Սեւան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքային  և Վարդենիկ գյուղական  համայնքներում:  Այս տարվա սեպտեմբեր ամսից  նման  մասնաճյուղ   կգործի  նաև Սարուխան համայնքում:  Նախաձեռնությունը պատկանում է շախմատի  մարզային ֆեդերացիայի  նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին:  Մարզպետի խոսքով նոր մասնաճյուղի բացումը նպատակ ունի դպրոցահասակ երեխաների շրջանում ավելի խորացված մասնագիտական ուսուցում իրականացնել:
 Մասնաճյուղում մարզիչ ընտրելու նպատակով հունիսի 4-ին  Սարուխան համայնքի մշակույթի տանն անցկացվեց շախմատի միաժամանակյա խաղ՝  ՀՀ  շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի եւ սարուխանցի 15 շախմատիստի միջեւ: Շախմատիստներից ամենակրտսերը 17 տարեկան էր, իսկ ամենատարեցը` 75: Խաղացողների մեջ միայն Գարիկ  Թորոյանին հաջողվեց խաղն ավարտել ոչ-ոքի, իսկ մնացած խաղերում` հաղթանակներ գրանցվեցին շախմատի ֆեդերացիայի փոխնախագահի օգտին: Հաշվի առնելով խաղի ընթացքում շախմատիստների ցուցաբերած գիտելիքներն ու հմտությունները, շախմատի ակադեմիայի Սարուխանի մասնաճյուղի մարզիչ առաջադրվեց Սարուխան համայնքի N 1 միջնակարգ դպրոցի շախմատի ուսուցիչ  Գնել Թորոյանը:   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10