Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՙՙԿԵՆԳՈՒՐՈՒ 2014ՙՙ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

02.06.2014

 

,,Այբ,, կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց « Կենգուրու 2014,, մաթեմատիկական մրցույթը, որին  Գեղարքունիքի մարզի  հանրակրթական դպրոցներից մասնակցեցին ավելի քան   3800՝ 3- 12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները:    Հիմնադրամի ղեկավար Շողիկ  Մկրտչյանի խոսքով ամեն տարի Գեղարքունիքի մարզի դպրոցականները աչքի են ընկնում իրենց ակտիվությամբ ու ձեռքբերումներով,    այս տարի և մասնակիցների և հաղթողների թիվը զգալիորեն աճել է,- ավելացրեց նա:  Մայիսի 29-31-ը Գեղարքունիքի մարզի տարածքների հանրակրթական դպրոցներում տեղի ունեցան մրցանակակիր երեխաների և ակտիվ մասնակցություն ցուցաբերած  դպրոցների մրցանակաբաշխություններ:  « Կենգուրու 2014,,  միջազգային մաթեմատիկական մրցույթի  ակտիվ մասնակիցները խրախուսվեցին  ,,Այբ,, կրթական հիմնադրամի կողմից պատրաստած ,,Հատուկ մրցանակ,, , ,, Լավագույն մրցանակ,, և ,,Լավագույն արդյունք,, անվանակարգերում նախատեսված  հավաստագրերով և գովասանագրերով,  խրախուսական այլ հուշանվերներով: Հաղթող մասնակիցներին և հանրակրթական դպրոցների տնօրեններին շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, բոլորին մաղթելով հաջողություն և նորանոր ձեռքբերումներ: Նրա խոսքով նման   մրցաշարերը  կազմակերպվում և   անցկացվում են   ոչ թե միմյանց հետ մրցվելու համար, այլ դպրոցականները   իրենց  գիտելիքներն են ստուգում  և դրա  դիմաց էլ արժանանում   են  համապատասխան  խրախուսանքի:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06