Տպել
Նորություններ
ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՙՙԿԵՆԳՈՒՐՈՒ 2014ՙՙ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
02.06.2014

,,Այբ,, կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց « Կենգուրու 2014,, մաթեմատիկական մրցույթը, որին Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներից մասնակցեցին ավելի քան 3800՝ 3- 12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Հիմնադրամի ղեկավար Շողիկ Մկրտչյանի խոսքով ամեն տարի Գեղարքունիքի մարզի դպրոցականները աչքի են ընկնում իրենց ակտիվությամբ ու ձեռքբերումներով, այս տարի և մասնակիցների և հաղթողների թիվը զգալիորեն աճել է,- ավելացրեց նա: Մայիսի 29-31-ը Գեղարքունիքի մարզի տարածքների հանրակրթական դպրոցներում տեղի ունեցան մրցանակակիր երեխաների և ակտիվ մասնակցություն ցուցաբերած դպրոցների մրցանակաբաշխություններ: « Կենգուրու 2014,, միջազգային մաթեմատիկական մրցույթի ակտիվ մասնակիցները խրախուսվեցին ,,Այբ,, կրթական հիմնադրամի կողմից պատրաստած ,,Հատուկ մրցանակ,, , ,, Լավագույն մրցանակ,, և ,,Լավագույն արդյունք,, անվանակարգերում նախատեսված հավաստագրերով և գովասանագրերով, խրախուսական այլ հուշանվերներով: Հաղթող մասնակիցներին և հանրակրթական դպրոցների տնօրեններին շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, բոլորին մաղթելով հաջողություն և նորանոր ձեռքբերումներ: Նրա խոսքով նման մրցաշարերը կազմակերպվում և անցկացվում են ոչ թե միմյանց հետ մրցվելու համար, այլ դպրոցականները իրենց գիտելիքներն են ստուգում և դրա դիմաց էլ արժանանում են համապատասխան խրախուսանքի: