Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆՙՙ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

02.06.2014

 

 Գեղարքունիքի մարզի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև առկա  ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, ֆրանսիական ,,Բժշկական օգնություն եւ զարգացում,, միջազգային հասարակական կազմակերպության կողմից  ,,Առաջին բուժօգնություն,, թեմայով վերապատրաստման դասընթացներ են անցկացվում Գեղարքունիքի մարզի տարածքների բուժամբուլատորիաներում և բուժկետերում:  Կազմակերպության ներկայացուցիչներ, վերապատրաստող բժիշկ Պիեռ Շիլինգերին եւ բուժեղբայր Վինսենտ Կրոմբեզին   աշխատանքները սկսեցին Ճամբարակի տարածաշրջանից:    Կատարած աշխատանքների վերաբերյալ քննարկում կազմակերպելու նպատակով հունիսի 2-ին հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի հետ: Իր խոսքում   Պիեռ Շիլինգերին նշեց, որ  իրականացված աշխատանքների  շրջանակներում  Ճամբարակի տարածաշրջանում վերապատրաստվել են 30 բժիշկներ եւ բուժքույրեր, կատարվել է տարածաշրջանի գյուղական համայնքներում գործող ամբուլատորիաների և  բուժկետերի կարիքների հետազոտում եւ գնահատում,  որի արդյունքում   ամենայն հավանականությամբ  այս տարվա ընթացքում  բուժհաստատություններին կտրվեն առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պրոֆեսիոնալ պայուսակներ՝ հագեցած առաջին բուժօգնության սարքավորումներով:  Անդրանիկ Հակոբյանն իր  հերթին կարեւորեց մարզի առողջապահական ոլորտում <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> հասարակական կազմակերպության կողմից իրականացվող  ծրագրի անհրաժեշտությունը՝ մարզի հեռավոր ու սահմանամերձ  գյուղերում գործող ամբուլատորիաների ու բուժկետերի վերազինումը, բժիշկների ու բուժքույրերի վերապատրաստումը:  Հանդիպման ավարտին կողմերի միջև  պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա 3 օրերի ընթացքում ,,Առաջին բուժօգնություն,,   ծրագիրը շարունակել  նաև Գավառի տարածաշրջանի համայնքներում:  Իսկ Վարդենիսի  տարածաշրջանում նույն  ծրագիրը հնարավոր է իրականացնել հաջորդ տարվա ընթացքում:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55