Տպել
Նորություններ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
31.05.2014

Հարգելի հայրենակիցներ
Աշխարհը նորանում եւ մանկանում է միայն երեխաներով, ովքեր ոչ միայն մեր կյանքի իմաստն են ու նպատակը, այլ նաեւ մեր վաղվա օրը, մարդկային քաղաքակրթության պահպանման ու զարգացման կրողները եւ շարունակողները: Ուստի մեր ապրած ամեն մի ակնթարթը մենք պետք է ծառայեցնենք նրանց կարիքներին, բարեկեցիկ պայմանների ստեղծմանը, նրանց բարօր ու խաղաղ ապագայի կերտմանը:
Խաղաղ երկինք եմ մաղթում մեր երեխաներին, անհոգ, բայց միշտ կենսուրախ օրեր ու տարիներ, ծնողական անսպառ սեր ու գուրգուրանք:
Լավագույն ցանկություններով`
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան