Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՎԱՐԴԵՆԻԿԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՈՒՆԵՑԱՎ 88 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ

30.05.2014

 

Մայիսի 30-ին հնչեց Վարդենիկի կրթահամալիրի շրջանավարտների ավարտական վերջին զանգը: Օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու հրավերը չէին մերժել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Շրջանավարտների կողմից ներկայացված ծրագիրը հագեցած էր բազմապիսի անակնկալներով, հնչեցին բանաստեղծություններ և երգեր, երախտագիտության ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր` ուղղված իրենց մանկավարժներին: Այս տարի Վարդենիկի կրթահամալիրի շրջանավարտները 88-ն են, որոնցից 65-ը պատրաստվում են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Սա գովելի ցուցանիշ է կրթահամալիրի  ինչպես նաև Վարդենիկ համայնքի համար, իրենց խոսքերում նշեցին  նախարարն ու մարզպետը , հույս հայտնելով, որ յուրաքանչյուր շրջանավարտ իր ընտրած ճանապարհով կարող է  մասնակցություն ունենալ Հայաստան երկրի վաղվա օրվա շենացմանն ու հզորացմանը: Միջոցառման ընթացքում Վարդենիկի կրթահամալիրի շրջանավարտները ելույթ-խնդրանքով դիմեցին կրթության նախարար Արմեն Աշոտյանին՝  ԼՂՀ   էքսկուրսիա մեկնելու աջակցության ակնկալիքով: Կրթության  նախարարը և Գեղարքունիքի մարզպետը խոստացան ընդառաջել շրջանավարտներին:  Կրթահամալիրի սաներին՝ վերջին զանգի առիթով շնորհավորեց և նվերներ հանձնեց    Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը: Միջոցառումը շրջանավարտների մասնակցությամբ ու ներկայացմամբ շարունակվեց,    տոնական տրամադրություն հաղորդելով ներկաներին: 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38