Տպել
Նորություններ
ՎԱՐԴԵՆԻԿԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՈՒՆԵՑԱՎ 88 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
30.05.2014

Մայիսի 30-ին հնչեց Վարդենիկի կրթահամալիրի շրջանավարտների ավարտական վերջին զանգը: Օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու հրավերը չէին մերժել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Շրջանավարտների կողմից ներկայացված ծրագիրը հագեցած էր բազմապիսի անակնկալներով, հնչեցին բանաստեղծություններ և երգեր, երախտագիտության ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր` ուղղված իրենց մանկավարժներին: Այս տարի Վարդենիկի կրթահամալիրի շրջանավարտները 88-ն են, որոնցից 65-ը պատրաստվում են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Սա գովելի ցուցանիշ է կրթահամալիրի ինչպես նաև Վարդենիկ համայնքի համար, իրենց խոսքերում նշեցին նախարարն ու մարզպետը , հույս հայտնելով, որ յուրաքանչյուր շրջանավարտ իր ընտրած ճանապարհով կարող է մասնակցություն ունենալ Հայաստան երկրի վաղվա օրվա շենացմանն ու հզորացմանը: Միջոցառման ընթացքում Վարդենիկի կրթահամալիրի շրջանավարտները ելույթ-խնդրանքով դիմեցին կրթության նախարար Արմեն Աշոտյանին՝ ԼՂՀ էքսկուրսիա մեկնելու աջակցության ակնկալիքով: Կրթության նախարարը և Գեղարքունիքի մարզպետը խոստացան ընդառաջել շրջանավարտներին: Կրթահամալիրի սաներին՝ վերջին զանգի առիթով շնորհավորեց և նվերներ հանձնեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը: Միջոցառումը շրջանավարտների մասնակցությամբ ու ներկայացմամբ շարունակվեց, տոնական տրամադրություն հաղորդելով ներկաներին: