Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ

29.05.2014

 

 Հայաստանի Հանրապետության նախագահի  աշխատակազմի նախաձեռնությամբ և Կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ    մայիսի 20-21-ին, Գեղարքունիքի մարզի հանրակրթական եւ ավագ դպրոցների 118 աշակերտներ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ներկայացուցիչների և մի քանի դպրոցների մանկավարժների ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայր:  Նախաձեռնությունը միտված է հատկապես երիտասարդ սերնդի շրջանում պետական ինստիտուտներից մեկի՝ նախագահական ինստիտուտի մասին գիտելիքների սերմանմանն ու ամրապնդմանը, Նախագահի գործունեության առավել թափանցիկությանը եւ Նախագահի ու հասարակության միջեւ երկխոսության ընդլայնմանը: Այցելությունը կազմակերպվեց չորս խմբով` երկու օրերի ընթացքում: Խմբերում ընդգրկված էին 10-12-րդ դասարանների բարձր առաջադիմություն ունեցող  աշակերտները, ովքեր այցելեցին նաեւ Հայաստանի պատմության թանգարան: Այցելությունը կայացավ <<ՀՀ Նախագահի նստավայր այցելուների ծրագրի>> շրջանակներում, որը նպատակ ունի այցելուներին ներկայացնել ՀՀ Նախագահի եւ նախագահական ինստիտուտի գործունեությունը, ՀՀ Սահմանադրությամբ Նախագահի իրավասությունները, գործառույթները, պետական իշխանության համակարգում նրա տեղն ու դերը, պետության ղեկավարի փոխհարաբերությունները պետական իշխանության մյուս մարմինների հետ: Շրջայցի ընթացքում լսարանին հետաքրքիր տեղեկություններ հաղորդվեցին նաեւ Նախագահի նստավայրի մասին՝ ե՞րբ է այն կառուցվել, ո՞վ է ճարտարապետը, ինչպիսի՞ն է շենքի կառուցվածքը, շրջայցի ծրագրում ներառված դահլիճներում եւ սրահներում ըստ արարողակարգի ի՞նչ միջոցառումներ են անցկացվում եւ այլն: Դպրոցականները շրջայցից հետաքրքիր տպավորություններ ստացան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38