Տպել
Նորություններ
,,ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸՙՙ ԳԱՎԱՌԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
19.05.2014

Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում Գավառի երկրագիտական թանգարանում կազմակերպված միջոցառումը նշանավորվեց հին ու նոր լուսանկարների ցուցադրությամբ: Մայիսի 17-ի ՝ ժամը 16-ից մինչեւ կեսգիշեր անցկացվեց բաց դռների օր, որի ընթացքում բացվեց ՙՊատմում են լուսանկարները՚ խորագիրը կրող ցուցահանդես: Ըստ թանգարանի տնօրենի՝ ցուցադրվող լուսանկարներից շատերն ունեն մեկդարյա պատմություն, եւ այս պատառիկների շնորհիվ է, որ տեղեկանում ենք մեր պապերի նիստուկացի, նրանց կրած արդուզարդի եւ մեզ ծանոթ ու անհայտ իրերի մասին: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ իր անունից թանգարանների աշխատակիցներին շնորհավորեց մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը եւ հոյս հայտնեց, որ թանգարանի ամեն մի ցուցանմուշ խնամքով կպահպանվի, ու մեր անցյալը գուրգուրանքով սերունդներին կփոխանցվի: Միջոցառումը մինչեւ ուշ երեկո շարունակվեց համերգային ծրագրով՝ Գավառի երաժշտական դպրոցի շնորհալի սաների եւ անհատ կատարողների մասնկացությամբ: Այցելուների թիվը ՙԹանգարանային գիշերվա ընթացքում հատեց 200-ի սահմանը, իսկ այցելությունները շարունակվեցին նաեւ մայիսի 18-ին: