Տպել
Նորություններ
ԳԱՎԱՌԻ N 7 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ԳԵՈՐԳԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ
16.05.2014

Ծաղիկներ ու ծաղկեպսակներ Գեորգի Մարտիրոսյանի հուշաքարին, որը տեղադրված է Գավառ քաղաքի N 7 միջնակարգ դպրոցի շքամուտքում: Այն հավերժացնում է ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գեորգի Գագիկի Մնացականյանի անունն ու սխրանքը, ով 2013թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական առաջադրանք իրականացնելիս մահացու ականապայթյունային վիրավորում ստացավ: Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ Գավառի N 7 միջնակարգ դպրոցը, որտեղ անցել են հերոսի ուսումնառության 10 տարիները այսուհետ կկրի Գեորգի Մնացականյանի անունը: Դեռևս մանկուց զինվորական դառնալու երազանք փայփայած երիտասարդը դպրոցն ավարտելուց հետո 2005 թվականին ընդունվում է Վազգեն Սարգսյանի անված ռազմական ինստիտուտը և 2009-ին ինժեներ- սակրավորի որոկավորմամբ անցնում ծառայության: Հայոց բանակում ունեցած լավագույն ծառայության համար Գեորգին ստանում է դասակի հրամանատարի, ավագ լեյտենանտի,ապա կապիտանի կոչում, նշանակվելով վաշտի հրամանատար: Հայոց բանակի սպա , 25-ամյա կապիտան Գեորգի Մնացականյանը, իր հերթական առաջադրանքը կատարելիս, փրկելով ծառայակից ընկերների կյանքը, զոհվեց հայրենիքի պաշտպանության Սուրբ գործում, հետմահու արժանանալով մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի: Դպրոցի ռազմահայրենասիրական դաստիարակությանը հատկացված անկյունը այլևս հարուստ է Գեորգիի մարտական իրերով, պատվոգրերով ու խրախուսական այլ պարգևներով: Անվանակոչության առիթով հավաքվել էին բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ, դպրոցականներ, արծվաքարցիներ, Գեորգիի դպրոցական ու ծառայակից ընկերները, որոնց հոգիներում միախառնված էին կորստի ցավն ու հերոսի գործած սխրանքի հանդեպ ունեցած հպարտությունը: Գեորգի Մնացականյանի անունը կրող դպրոցը այսուհետ կանչող ու թանկ վայր կլինի իրենց համար, համոզված են նրա հարազատները: Գավառ քաղաքի Գեորգի Մնացականյանի անվան N 7 միջնակարգ դպրոցի աշակերտները հուշ ցերեկույթի ընթացքում հանդիսավոր երդում տվեցին` համալրելով պատանի երկրապահների շարքերը: Դպրոցը ԵԿՄ վարչության նախագահի կողմից պարգևատրվեց ,,Վազգեն Սարգսյան,, հուշամեդալով և պատվոգրով, Արցախյան ազատամարտի մի խումբ վետերաններ և ԵԿՄ անդամներ՝ պատվոգրերով և հուշամեդալներով, որոնցից Գեորգի Մնացականյանը, Հրաչիկ Մխիթարյանը և Գագիկ Գալստյանը՝ հետմահու : Գավառ քաղաքի ավագանու որոշմամբ Գագիկ Գալստյանի և Հրաչիկ Մխիթարյանի անուններով անվանակոչվեցին Արծվաքար թաղամասի երկու նրբանցքներ: